Գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը մեկնեց պարտադիր զինծառայության

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Հոգևոր հոր օրհնությունը ստանալուց հետո նորակոչիկները շարժվեցին  դեպի կենտրոնական հավաքակայան: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին հայոց բանակ ճանապարհեցին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, զինվորականներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: 

«Դուք գնում եք փոխարինելու ձեր ավագ ընկերներին, որոնք երկու տարի ծառայել են մեր պետությանը, մեր հայրենիքին։ Ուզում եմ, որ հպարտորեն գնաք, որովհետև դուք եք պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, դուք եք պաշտպանելու խաղաղությունը, մեր երկիրն ու ձեր ծնողներին։ Դժվար փուլ է ձեր կյանքում լինելու, որովհետև կյանքը փոխվում է, բայց վստահ եմ, որ պատվով եք ծառայելու։  Մաղթում եմ ձեզ տոկունություն և մեր երկրին՝ խաղաղություն։ Միշտ հիշեք՝ ձեզ տանը սպասում են, ձեր կարիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, ձեր կարիքն ունեն համաքաղաքացիներն ու բարեկամները։ Խնդրելու եմ ձեզ հոգ տանել ծառայակից ընկերների մասին, թև ու թիկունք լինել, որովհետև մեր ուժը միասնության մեջ է։ Ծնողներին համբերություն եմ մաղթում՝ անհոգ եղեք, ձեր զավակները պատվով կկատարեն իրենց պարտքը։ Անփորձանք եղեք տղաներ»,-նորակոչիկներին ուղղված խոսքում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ևս տղաներին խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեց:  «Մաղթում եմ ձեզ բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին համբերություն ու բոլորիդ բարի վերադարձ»,-նշեց Սարիկ Մինասյանը:

Հայերեն فارسی

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը