Թուրքիա

Հորդանանը և Թուրքիան համակարգում են փախստականներին Սիրիա վերադարձնելու հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանը և Թուրքիան աջակցում են սիրիացիների վերադարձին իրենց հայրենիք և պարտավորվում են երաշխավորել նրանց բոլոր իրավունքները և բավարարել ամենօրյա կարիքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին՝ ելույթ ունենալով թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ամմանը և Անկարան աշխատում են սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի ուղղությամբ, մենք համակարգում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ Հորդանանը և Թուրքիան՝ որպես հարևան երկրներ, ողջունում են Սիրիայում անցումային քաղաքական գործընթացը և ցանկանում են, որ արաբական հանրապետությունում վերականգնվի կայունությունը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ արյունահեղությունը վերսկսվի սիրիացի եղբայրների և ահաբեկիչների միջև», - նշել է աս-Սաֆադին:

 

Հայերեն Русский

Բելառուսում «Օրեշնիկ»-ի համար արձակման կայանքներ են պատրաստում. Լուկաշենկո

Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է բանակցությունների ավարտի մասին Բաքվի հայտարարությունը

Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կանցկացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով

Էստոնիան պատրաստ է իր բանտերը վարձակալությամբ տրամադրել Շվեդիային և Նիդեռլանդներին

Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

«Արարատ»-ն ու ԲԿՄԱ-ն ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/03/25

Ասիական ինդեքսներ - 13/03/25

Պրահայում ֆիլմերի միջազգային փառատոնին ներկայացված է ԼՂ հակամարտության մասին պատմող «Սև այգի» ֆիլմը

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում