Սպորտ

Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից. կան նոր նշանակումներ

1 րոպեի ընթերցում

Կարեն Աղամալյանը հեռանում է բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչի պաշտոնից. կան նոր նշանակումներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տարբեր հավաքականներում տեղի են ունեցել փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։

Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։

Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ։

Ավագ տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում ։

Կրտսեր և ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։

Առաջին անգամ մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ։ Այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Լյուկյանովը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում