ԳԱՎԱՌ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 27-երեկոյան և դեկտեմբերի 28-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղացել, որը որոշ տեղերում ուղեկցվել է բքերով՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, մարզի բոլոր տարածաշրջաններում տեղացած ձյան շերտը կազմել է 5-7, Վարդենյաց լեռնանցքում՝ մինչև 15 սանտիմետր։ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ճանապարհ սպասարկող կազմակերպությունների կողմից շարունակվել են ավտոճանապարհների շուրջօրյա մաքրման, առանձին հատվածներում՝ նաև աղ-ավազով մշակման աշխատանքները։
Դեկտեմբերի 29-ի ժամը 14։00-ի դրությամբ մարզում միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի։
Սպասարկող կազմակերպության կողմից հետևողական աշխատանք է տարվում նաև Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ևս ճանապարհը բաց է և երթևեկելի։
Խոսրով Խլղաթյան