Սպորտ

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի մրցաշարոււմ

1 րոպեի ընթերցում

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի մրցաշարոււմ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTP-500 մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարվա վերջին մրցաշարի առաջին շրջանում Ավանեսյանի մրցակիցը սլովակ Ռեբեկա Շրամկովան էր: Մոտ 2 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանն առավելության է հասել երեք սեթերից հետո` 1:6, 6:2, 6:2 հաշվով:

Կոշտ ծածկույթի վրա ընթացող Բրիսբենի WTP-500 մրցաշարը կեզրափակվի 2025 թվականի հունվարի 5-ին: Էլինա Ավանեսյանը կմասնակցի նաև թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում