Հայաստան

Մալթայում կանցկացվի Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան

2 րոպեի ընթերցում

Մալթայում կանցկացվի Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալթայի Վալետա քաղաքում 2025 թվականի մայիսի 27-30-ը տեղի կունենա Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC), որը հյուրընկալվում է Մալթայի կառավարության կողմից՝ Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահության և ԵՄ-Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործընկերության աջակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։

Երիտասարդական աշխատանքի եվրոպական կոնվենցիաները անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 2010 թվականից։ Այս կարևորագույն ֆորումներն ուղղված են երիտասարդական աշխատանքի զարգացման խթանմանը, պրակտիկ երիտասարդական աշխատանքի աջակցությանը, երիտասարդական աշխատանքի դերի ամրապնդմանը Եվրոպական քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, որիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցների ներկայացուցիչներ։

Հրավիրվող կողմը հոգում է բոլոր ծախսերը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը՝ հետևյալ հղմամբ՝ դիմումի ձև։

Կոնվենցիան ամփոփելու է նախորդ երեք կոնվենցիաների արդյունքները․

Հաշվի կառնվեն տեղական երիտասարդական աշխատանքի և ժողովրդավարության վերաբերյալ 2024 թվականի փետրվարին Բրյուսելում տեղի ունեցած հիմնական փաստաթղթերը։

Վերլուծության կենթարկվեն երիտասարդական աշխատանքի ոլորտում առկա եվրոպական քաղաքական ռազմավարությունները։

Ներկայացվելու են ԵՄ-Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործընկերության ծրագրերի և «Տեսանելի արժեքի մասին» սիմպոզիումի արդյունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում