Հարավային Կորեայի նախագահի նոր պաշտոնակատարը ստանձնում է իր պարտականությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ֆինանսների նախարար և տնտեսական հարցերով փոխվարչապետ Չոյ Սան Մոկը որպես նախագահի պաշտոնակատար իր պարտականությունները ստանձնում է դեկտեմբերի 27-ին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին երկրի Ֆինանսների նախարարությունը հաղորդել է այն բանից հետո, երբ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեան ընդունել է նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուի իմփիչմենթի վերաբերյալ առաջարկությունը:

Ինչպես հաղորդել են նախարարությունում, Չոյ Սան Մոկն սկզբում պլանավորում է հանդիպել Հան Դոկ Սուի հետ, որից հետո հեռախոսազրույց կունենա Շտաբների պետերի միացյալ հրամանատարության նախագահի հետ և հանձնարարականներ կտա նախարարներին։ Նախագահի նոր պաշտոնակատարը նաև գրավոր ուղերձով կդիմի հանրությանը և կգումարի Ազգային անվտանգության խորհուրդ։

Հան Դոկ Սուն համարվում է իր պարտականություններից ժամանակավորապես հեռացված։ Այժմ Սահմանադրական դատարանը կքննի վարչապետի իմփիչմենթի գործը և այն ընդունելուց հետո 180 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի դրա օրինականության վերաբերյալ։ 

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության խորհրդարանը կողմ էր քվեարկել նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դոկ Սուի իմփիչմենթին, որը պաշտոնը ստանձնել էր երկու շաբաթ առաջ, երբ երկրի նախագահ Յուն Սոկ Յոլն իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական դրություն սահմանելու անհաջող փորձի համար: 

Աշխարհ

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի օգտին

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան