Նախարարը Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2025 թվականից Երևանում հիփոթեքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցումից հետո պետական բյուջե հավաքագրվող եկամուտների մեծ փոփոխություն չի սպասում՝ հույս հայտնելով, որ մայրաքաղաքում նկատված շինարարության տեմպը կտեղափոխվի մարզեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման դիրքորոշում հայտնեց տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով Երևանում ծրագրի դադարեցման հնարավոր ազդեցությանը հավաքագրվող եկամուտների վրա: 

«Ես չեմ կարծում, որ այս պահին մեծ փոփոխություններ են տեղի ունենալու մեր եկամուտների հավաքագրման առումով: Ընդհակառակը՝ քանի որ ծրագիրը Երևանից պետք է դուրս գար, շատ մարդիկ վերջին ամիսներին հիփոթեքային վարկ ստացան: Սա, կարելի է ասել, ավելի արագացրեց գործընթացը: Հույս ունենք, որ շինարարության տեմպը չի դադարելու, այլ ուղղակի տեղափոխվելու է Երևանից դուրս»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ առաջին նշանները կան․ քաղաքացիներն օգտվում են տարբեր ծրագրերից Երևանից դուրս շինարարություն իրականացնելու համար: 

2024-ը հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի վերջին տարին է Երևանում: Այսինքն՝ 2025-ից այլևս հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսների վերադարձ չի կատարվի:  

Հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից չի գործի Երևանին հարակից մարզերում, 2029-ի հունվարի 1-ից՝ մյուս մարզերում:  

 

 

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը