Հայաստան

Հայաստանի և Վրաստանի ռազմական ուսումնական հաստատությունները ստորագրել են համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ռազմական ուսումնական հաստատությունները ստորագրել են համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ դեկտեմբերի 23-24-ն այցելել են Հայաստանի Հանրապետություն:  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։

Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։ 

Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում