Միացյալ Նահանգներ

Թրամփը խոստացել է մահապատժի ենթարկել մարդասպաններին և բռնաբարողներին

1 րոպեի ընթերցում

Թրամփը խոստացել է մահապատժի ենթարկել մարդասպաններին և բռնաբարողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի մահապատժի ենթարկվեն դաժան մարդասպաններն ու բռնաբարողները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո ես կուղղորդեմ Արդարադատության նախարարությանը մահապատիժ սահմանել՝ պաշտպանելու ամերիկյան ընտանիքներին բիրտ բռնաբարողներից, մարդասպաններից և հրեշներից», - գրել է նա:

Սպիտակ տան նոր ղեկավարը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կրկին կդառնա օրենքի և կարգուկանոնի երկիր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում