Ներքին քաղաքականություն

Վահագն Ալեքսանյանը պրիմիտիվ է որակել Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ բանավեճից նախկին նախագահների հրաժարվելու պատճառները

2 րոպեի ընթերցում

Վահագն Ալեքսանյանը պրիմիտիվ է որակել Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ բանավեճից նախկին նախագահների հրաժարվելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պրիմիտիվ է որակել ՀՀ նախկին նախագահների հրաժարվելը Ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավեճից, որն առաջարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Նախկին նախագահները բանավեճից փախչելու շատ պրիմիտիվ պատճառներ ունեն։ 

Բա հո չե՞ն գնալու ու լսեն, թե ոնց է ապացուցվում, որ տարիներ շարունակ Հայաստանի ժողովրդին հիմարի տեղ են դրել՝ գնացել ու բանակցել են մի բան, իսկ ժողովրդին ներկայացրել են 180 աստիճանով տարբեր բան։ 

Հիմա էլ շարունակում են նույնն անել արդեն հետին թվով, հեռակա կարգով ու սեփական ներկայացուցիչների բերանով։

 Իսկ վարչապետի հետ բանավեճի ֆորմատում մածունը սև ներկայացնելու նրանց բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, ու ահա այս պրիմիտիվ փաստի արձանագրումն է, որ թույլ չի տալիս նրանց ընդունել բանավեճի հրավերը»,-գրել է Ալեքսանյանը:

Ավելի վաղ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Փաշինյանը թեմայի շուրջ բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին:

ՀՀ նախկին նախագահների գրասենյակները հերքել են վարչապետի հայտարարությունն ու հրաժարվել բանավեճին մասնակցելու առաջարկից:

Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին, որոնք իրենց ներկայացուցիչների միջոցով մերժել են այդ թեմայով բանավիճելու առաջարկը, կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել այդ հնարավորությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում