Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Կոմո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ն առավելության հասավ 2:0 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն ու Մարկուս Տյուրամը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 89-րդ րոպեին: 

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում