ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թ. նոյեմբերին գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանը՝ նշելով, որ աշխատատեղերի թիվը 3681-ով ավելի է, քան այս տարվա հոկտեմբերի, և 44 հազար 946-ով ավելի, քան նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշը: