Երևան

«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով

2 րոպեի ընթերցում

«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ 

«Մայրաքաղաք ներկրված 171 հատ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի երկու անգամ ավել տեղատարողությամբ ավտոբուսներով»,- մանրամասնել է Հարությունյանը։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ շատ կարևոր արձանագրում է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից փոքր դասի հին ավտոբուսներն ամբողջապես փոխարինվում են նոր ավտոբուսներով, որոնք իրենց տարողունակությամբ կրկնակի անգամ ավել են, ինչը նշանակում է, որ այդ շարժակազմերի փոխարինումը հանգեցնելու է այդ գծերի սպասարկման էական բարելավման։ «Կարևոր է, որ մենք տարբեր գծերում, որտեղ ունենք խնդիրներ, ավելացնում ենք շարժակազմերը։ Մենք այդ գծերում բավարար չափով ավտոբուսներ չունեինք»,- ասել է Երևանի քաղաքապետը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում