Երևան

2024 թվականը՝ Արաբկիրում

1 րոպեի ընթերցում

2024 թվականը՝ Արաբկիրում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբկիր վարչական շրջանում 2024 թվականին ավարտին է հասցվել Մերգելյանի անվան այգու շինարարական աշխատանքների առաջին փուլը: Հիմնանորոգվել է 9 բակային տարածք, կառուցվել է ռետինե հատակով ֆուտբոլի 2 դաշտ, ստեղծվել շների համար առանձնացված 1 զբոսայգի, տեղադրվել է 11 մանկական խաղասարք, 100 նստարան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Արաբկիր վարչական շրջանում ընթացիկ տարում ասֆալտապատվել է 34500 քմ մակերեսով բակային տարածք:

4300 քմ թեք տանիքներ են հիմնանորոգվել, 48 հասցեում հին վերելակները փոխարինվել են նորով:

Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք, որը հետագայում ծառայելու է հենց արաբկիրցիներին։ Բակերից և մայթերից հեռացվել է 25 ավտոտնակ, 22 կրպակ, հիմնանորոգվել է 252 քմ հենապատ։

7 հասցեում ներքին ջրագծերի և կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն անպատասխան չի թողել որևէ քաղաքացու բողոք և առաջարկ: 2025 թվականին ծրագրերն իրականացնելու են նոր թափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում