Տնտեսություն

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղվել Մոսկվա։ 

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում