«Նոա»-ն պարտվեց և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը լքում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի վերջին տուրում «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց սերբական «Բաչկա Տոպոլա»-ի հետ: Գոլառատ խաղում «Նոա»-ն զիջեց մրցակցին 4:3 հաշվով: Երևանյան թիմի կազմում աչքի ընկան Մատեուս Այասը (դուբլ) և Հելդեր Ֆերեյրան:
«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 31-րդ հորիզոնականը և դուրս մնաց հետագա պայքարից:
Կարդացեք հոդվածը` Русский