ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական The Financial Times պարբերականը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել է «Տարվա մարդ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Անցյալ տարի թերթը տարվա մարդ էր ճանաչել դանիական Novo Nordisk դեղագործական ընկերության ղեկավար Լարս Յորգենսենին։
Թրամփը The Financial Times-ի կողմից «Տարվա մարդ» է ճանաչվել նաև 2016 թվականին։
«Այս տարի Թրամփը կրկին FT-ի ընտրությունն է դարձել նրա կողմից իշխանության վերադառնալու բացառիկ բնույթի պատճառով», - ասվում է հրապարակման մեջ։
Թրամփը, որն արդեն ԱՄՆ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2016-2020 թվականներին, հաղթել է 2024 թ. նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում։ Նա դարձել է Գրովեր Քլիվլենդից (ԱՄՆ նախագահ 1885-1889 թթ. և 1893-1897 թթ.) հետո առաջին քաղաքական գործիչն ԱՄՆ-ում, որին հաջողվել է չորս տարվա ընդմիջումից հետո վերադառնալ Սպիտակ տուն։
Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Օրեր առաջ Time ամսագիրը ևս Թրամփին երկրորդ անգամ ճանաչել էր «Տարվա մարդ»։