Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին կոչ է արել աջակցել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին կոչ է արել աջակցել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել ապահովել աջակցությունն Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

«Վարչապետը կրկնել է՝ անհրաժեշտ է, որ դաշնակիցները կանգնեն Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում և ապահովեն, որ Ուկրաինան հնարավոր ամենաուժեղ դիրքերում լինի», - նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թրամփի հետ կայացած զրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է Մերձավոր Արևելքում խաղաղության ու անվտանգության ապահովման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

Երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ ակնկալում են համատեղ աշխատանք միջազգային անվտանգության և տնտեսական աճի բնագավառում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում