Սպորտ

Ֆուտզալի ազգային թիմը խուսափեց պարտությունից Ղազախստանի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

Ֆուտզալի ազգային թիմը խուսափեց պարտությունից Ղազախստանի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում արտագնա խաղում մրցեց Ղազախստանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ալմաթի քաղաքում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմն առաջինը բացեց հանդիպման հաշիվը, սակայն չպահպանեց հաղթական հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով:

Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմում գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Միհրան Դերմեջյանը (դուբլ), Արսեն Պետրոսով:

Ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն 2025 թվականի փետրվարի 1-ին` մրցելով Ալբանիայի դեմ: Այդ խաղը կկայանա Երևանում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում