Պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով. ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել  Շիրակի պետական համալսարանի հիմնադրման եւ գործունեության 90-ամյակին նվիրված միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  միջոցառումը տեղի ունեցավ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Շնորհավորում եմ բոլորիս Շիրակի պետական համալսարանի 90-ամյակի առիթով: Սա հերթական գնահատանքի խոսքն է բուհի ողջ կոլեկտիվին՝ նրա հիմնադրման առաջին իսկ օրից, բոլոր դասախոսներին, ուսանողներին, ղեկավար կազմին՝ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ կապ են ունեցել համալսարանի հիմնադրման և հետագա գործունեության հետ: Մենք բուհի գործունեությունը շատ բարձր ենք գնահատում»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կրթվելու, սովորելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով բուհի հիմնադրմանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ բուհի՝ այդ տարիներին հիմնադրումը եղել է տնտեսական պահանջ: «Եթե բուհական համակարգը փոխկապակցված չէ տնտեսության հետ, դա որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Բայց այն ստանդարտները, որով բուհը գործել է 1934 թվականին, չեն կարող գործել 2024 թվականին: Մեր ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկենք: Մենք պետք է հասկանանք, ում հետ ենք մեզ համեմատում՝ երբ մեզ հետ ենք համեմատում, միշտ էլ լավ վիճակում ենք հայտնվում, բայց Շիրակի պետական համալսարանը պետք է Լյուվենի, Քեմբրիջի, Օքսվորդի հետ համեմատվի։ Ու երբ այս համեմատության մեջ դնենք, մեր հարցի դիտարկումները կփոխվեն, բայց դա չի նշանակում չգնահատել այն, ինչ կա, ու այն ճանապարհը, որ անցել ենք՝ պետք է ստեղծենք այն ճանապարհը, որ անցնելու ենք: Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի՝ որ նրա շրջանավարտները լավ ապրեն, վաստակեն այնքան, որքան հնարավոր կլինի իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար: Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-հավելեց ՀՀ Վարչապետը:

Կրթության, գիտության, արվեստի ու արհեստների հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիում (նախկին՝ Լենինական), կարևորելով բարձրագույն կրթության սեփական դարբնոց ունենալու անհրաժեշտությունը, 1934 թվականին ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ հիմնվում է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (ԼՄԻ): Մանկավարժական ինստիտուտը իր երեք՝ լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և պատմական ֆակուլտետներով, բացվել է Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլի շքեղ շինություններից մեկում՝ նախկին Առևտրային ուսումնարանի շենքում, ուր 1919 թվականին սկիզբ է առել նաև հետագայում Երևան տեղափոխված Հայոց համալսարանի փառավոր տարեգրությունը: ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի, որն էլ պետական գրանցում է ստացել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: ՇՊՀ մասնագիտական 11 ամբիոնների աշխատանքներում ներգրավված են՝ 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, շուրջ 20 գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ, 200 գիտությունների թեկնածուներ և դոցենտներ: 

Հայերեն العربية English Русский

Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մենք Գյումրիում չենք պարտվել, ավագանիում ՔՊ-ն ամենամեծ խմբակցությունն է. Դավիթ Առուշանյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված

Հայաստանի Հանրապետությունում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ, դրանք արտառոց չեն. ՊՆ խոսնակ

Team Telecom Armenia-ն արժանացել է որակի կառավարման միջազգային հավաստագրի

Ֆրանսիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին Պետությունը. Մակրոն

Հասկանալ քաոսը՝ լուսավորելու համար ապագան

Հայտնի է Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է մաքսատուրքային քաղաքականության հետևանքների մասին

Եթե Հայաստանի անվտանգությանը սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ. ԱԽ քարտուղար