Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 106-ամյակի առթիվ
2 րոպեի ընթերցում
![Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 106-ամյակի առթիվ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/18/2cFSosCYLX8IKzYDA68MD47siB36MKoCvB4nf9sP.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմի և անձամբ իր անունից շնորհավորել է «Արմենպրես»-ի բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին և ընթերցասեր հասարակությանը՝ պետական լրատվական գործակալության հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն իր ուղերձում նշել է, որ արդեն մեկ դարից ավել է, ինչ լրատվական գործակալությունը փաստագրել և վկայագրել է Հայաստանի երեք հանրապետությունների երբեմն բարդ ու խրթին, երբեմն էլ հպարտություն ներշնչող դրվագները՝ մշտապես պահպանելով բարձր պրոֆեսիոնալիզմ:
«Ձեր հարուստ ժառանգությունն ունի կարևոր պատմական, ազգային և մշակութային նշանակություն: Դուք այսօր էլ պատվով եք իրականացնում Ձեր առաքելությունը: Շնորհակալ եմ «Արմենպրես»-ին նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին մշտապես աջակցելու համար: Մաղթում եմ, որ այսուհետ Ձեր էջերում լուսաբանվեն միայն հաղթանակի և կարևոր ձեռքբերումների մասին լուրեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի շնորհավորական ուղերձում։
1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: 1920-1922 թթ. գործակալությունը կոչվել է «Հայկավռոստա», 1922-1972 թթ.` Հայկական հեռագրական գործակալություն, 1972 թվականին անվանվել է «Արմենպրես»: