Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին. Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Լացիո»-ի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան «Ինտեր»-ին հաջողվեց 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիո»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Հական Չալհանօղլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելան, Դենզել Դյումֆրիսը, Կառլոս Աուգուստոն, Մարկուս Թյուրամը: Վերջինիս գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է՝ 34 միավորով:                                   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում