Սպորտ

Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լիահույս է` ԱԱ-ի բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբ կլինի:

«2009 թվականից մինչ օրս կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել և ոչ միայն ես էի ուրախ մեդալ նվաճելու համար, այլ բոլորը: Հույս ունեմ, որ սա հաջողությունների միայն սկիզբն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդրա Գրիգորյանը:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանն այս տարի դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն: 

Ալեքսանդրա Գրիգորյանը Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության պոկում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: 

Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում