Աշխարհ

Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանի վարչապետ Ժապարովն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ազատվել է նախարարների կաբինետի նախագահի և Ղրղզստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ակիպրես» լրատվական գործակալությունը։

Վարչապետի պարտականությունները կկատարի վարչապետի առաջին տեղակալ Ադիլբեկ Կասիմալիևը։

Ակիլբեկ Ժապարովը վարչապետի Ղրղզստանի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հոկտեմբերից։ 

«Ինտերֆաքս»-ի աղբյուրները հայտնել են, որ Ժապարովի հեռանալուց հետո Ղրղզստանում նախարարների կաբինետի պաշտոնաթողություն տեղի չի ունենա, բոլոր նախարարները կպահպանեն պաշոնները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում