Քաղաքականություն

Էնթոնի Բլինքենը հաստատել է «ուղիղ շփումը» Սիրիայում իշխող ապստամբների ղեկավարության հետ

1 րոպեի ընթերցում

Էնթոնի Բլինքենը հաստատել է «ուղիղ շփումը» Սիրիայում իշխող ապստամբների ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ուղիղ շփում» է ունեցել Սիրիայի հաղթանակած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման (ՀԹՇ) ապստամբների հետ, քանի որ արևմտյան և արաբական պետությունները, ինչպես նաև Թուրքիան համատեղ հանդես են եկել միասնական և խաղաղ Սիրիայի օգտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Guardian-ը նաև հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի մեկնաբանությունն արվել է չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնը 2018 թվականին ՀԹՇ ապստամբներին ահաբեկիչներ է հայտարարել:

Բլինքենը և այլ դիվանագետներ դեկտեմբերի 14-ին Սիրիայի հարցով բանակցություններ են վարել Հորդանանի Աքաբա քաղաքում: «Մենք կապ ենք ունեցել ՀԹՇ-ի և այլ կողմերի հետ», - ասել է Բլինքենը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել այդ շփումը:

Հորդանանում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ ԱՄՆ-ի, Թուրքիայի, ԵՄ-ի և արաբական երկրների դիվանագետները «հաստատել են Սիրիայի ժողովրդին լիակատար աջակցությունը նրա պատմության այս կրիտիկական պահին ավելի հուսադրող, անվտանգ և խաղաղ ապագայի կառուցման գործում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում