Սպորտ

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը B ենթախմբում 11-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը B ենթախմբում 11-րդն է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը B ենթախմբում 11-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգի B ենթախմբում Հայաստանի ընտրանու անդամ Պետրոս Պետրոսյանը 6 հնարավորից միայն 2 հաջող մոտեցում ունեցավ: Նա պոկեց 155, և հրեց 205 կգ՝ երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցնելով 11-րդ տեղը:

Մի քանի ժամից պայքարի մեջ կմտնեն 109 կգ քաշային A ենթախմբի ծանրորդները:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում