Թուրքիա

Անկարայում կայացել է Բլինքեն-Ֆիդան հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Անկարայում կայացել է Բլինքեն-Ֆիդան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենն Անկարայում Թուրքիայի վարչապետ Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Սիրիայում վերջին զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ինչպես դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ, այս հանդիպմանը ևս Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը սիրիացիների գլխավորությամբ և սիրիացիների մասնակցությամբ քաղաքական անցմանը՝ ունենալու «հաշվետու և ներառական կառավարություն»: 

«Նա կրկնել է Սիրիայում բոլոր դերակատարների կողմից բոլոր սիրիացիների, այդ թվում, փոքրամասնությունների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու կոչերը, ինչպես նաև կոչը՝ թույլ չտալու, որ Սիրիան օգտագործվի որպես ահաբեկչության հենակետ», - նշված է հայտարարության մեջ։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և պատանդներին ազատ արձակելուն ուղղված վերջին ջանքերը։

Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում