Սպորտ

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում:  

Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար:

ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում