ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ` պետական բյուջեից միջոցներ են հատկացվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթություն ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Ըստ այդմ` գործադիրն իր այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշմամբ կապահովվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը սովորող Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցում:

Նախատեսվում է նաև այս տարի 1-ին կուրս ընդունված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սովորողների 2024-2025 ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցում:

Համաձայն որոշման` ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները և մանկավարժական աշխատողները կստանան տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, եթե նրանք աշխատանքի կամ ուսումնառության նպատակով հաճախում են իրենց փաստացի բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող այլ բնակավայրի հաստատություն:

Կատարված վերաբաշխման արդյունքում վերոնշյալ ծրագրերին կհատկացվի 54 մլն 573.5 հազար դրամ, որից 30 մլն 710 հազար դրամը կուղղվի ՀՀ ՄԿՈւ հաստատություններում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ուսանողների ուսման վարձի փոխհատուցմանը, իսկ ՄԿՈւ հաստատությունների սովորողների և մանկավարժական աշխատողները տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով կհատկացի 23 մլն 863 հազար դրամ:

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը