Միացյալ Նահանգներ

Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինային հատկացվող օգնությունը կրճատելու հարցին

1 րոպեի ընթերցում

Թրամփը խուսափել է պատասխանել Ուկրաինային հատկացվող օգնությունը կրճատելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք կկրճատի ռազմական, հումանիտար և հետախուզական օգնությունն Ուկրաինային, եթե վերջինս հրաժարվի խաղաղ համաձայնագրից, որը նա մտադիր է առաջարկել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի »-ն։ 

«Պատճառն այն է, որ որպես բանակցող՝ ես սկսում եմ շատ լավ պլանից, բայց հենց բացահայտում եմ մանրամասները, այդ պլանը հիմնականում կորցնում է իր արժեքը», - ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ նախընտրում է գաղտնի պահել իր մտադրությունները՝ բանակցային գործընթացի արդյունավետությունը պահպանելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում