Time ամսագիրը Թրամփին կճանաչի «Տարվա մարդ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին կհնչեցնի Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգը, ինչպես նաև Time ամսագրի կողմից կարժանանա «Տարվա մարդ» տիտղոսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են նման ծրագրերից տեղյակ երկու աղբյուր։

Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգի հնչեցումն ազդարարում է աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսայում սակարկությունների օրվա մեկնարկը և ավարտը և պատիվ է համարվում։ Պատմականորեն զանգը հնչեցրել են ընկերության գործադիր մարմինները՝ նշելու կորպորատիվ կարևոր իրադարձությունները, սակայն հայտնի մարդիկ և քաղաքական գործիչները, ինչպես օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Նելսոն Մանդելան և Առնոլդ Շվարցենեգերը, նույնպես հնչեցրել են այն։

Ինչ վերաբերում է Time-ի կողմից «Տարվա մարդ» հայտարարվելուն, Թրամփն այդ տիտղոսին արժանացել է նաև 2016 թվականին։ 2020 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին, երբ նրանք ընտրություններում պարտության էին մատնել Դոնալդ Թրամփին։

1927 թվականից ի վեր Time-ն ամեն տարի հայտարարում է մարդու, խմբի կամ հայեցակարգ, որոնք ամենամեծ ազդեցությունն են թողել աշխարհի վրա նախորդ 12 ամիսների ընթացքում՝ լավ թե վատ: 2023 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթին։ 2022 թվականին այս տիտղոսին են արժանացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և «Ուկրաինայի ոգին», 2021 թվականին՝ ճարտարագետ, գործարար Իլոն Մասկը, 2014 թվականին՝ Էբոլայի դեմ պայքարողները, իսկ 2012 և 2008 թվականներին՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը