Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հրաժարական է տվել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Նա շնորհակալություն հայտնեց Մուրադյանին կատարած աշխատանքի համար:

Մուշեղ Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին իրեն վստահելու համար։

«Շուրջ 2 տարի իմ հմտությունների, գիտելիքների և լիազորությունների շրջանակում, ինչքան կարողացել եմ, ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզի զարգացմանը: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Շիրակի մարզում անմիջապես Ձեր, կառավարության օգնությամբ»,-ասաց մարզպետը:  

Մուշեղ Մուրադյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի հունվարից։ 

Հայերեն English Español Français Русский