2024 թվականին Երևանում շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում 2024 թվականին շների համար նախատեսված 4 նոր զբոսայգի է կառուցել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
«Կոմիտասի, Դավիթ Անհաղթի, Մինաս Ավետիսյանի, ինչպես նաև Քանաքեռ ՀԷԿ զբոսայգիներում կենդանիներին հատկացված տարածքները կահավորվել են մեծ և փոքր շների համար նախատեսված խաղասարքերով, ապահովվել է ջուր և ստվեր: Մայրաքաղաքում այս պահին շների 7 զբոսայգի կա: Այդ ուղղությամբ շինարարություն է ընթանում նաև Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ: