Սպորտ

«Մանչեսթեր Սիթի»-ն զիջեց «Յուվենտուս»-ին. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Սիթի»-ն զիջեց «Յուվենտուս»-ին. ՉԼ այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 6-րդ տուրի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Միլան»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ցրվենա Զվեզդա»-ին ու առավելության հասավ 2:1 հաշվով: «Արսենալ»-ը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մոնակո»-ի դարպասը: «Բենֆիկա»-«Բոլոնիա» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:

Դորտմունդի «Բորուսիա»-ն, տանն ընդունելով կատալոնական «Բարսելոնա»-ին, զիջեց 2:3 հաշվով: «Ֆեյենորդ»-ը 4:2 հաշվով հաղթեց «Սպարտա»-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն 2:0 հաշվով զիջեց «Յուվենտուս»-ին: «Շտուտգարդ»-ը 5:1 հաշվով առավելության հասավ «Յանգ Բոյզ»-ի նկատմամբ: «Ատլետիկո»-ն հաղթեց «Սլովան»-ին 3:1 հաշվով, իսկ «Լիլ»-ը 3:2 հաշվով առավելության հասավ «Շտուրմ»-ի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում