Արարատ համայնքում կբացվի երիտասարդական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Արարատի մարզի Արարատ համայնք՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այցին ներկա են եղել համայնքային իշխանությունների, շինարարական կազմակերպության, ծրագիրն իրականացնող «Արարատի երիտասարդների նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալին զեկուցվել է, որ երիտասարդական կենտրոնի հարակից տարածքը ևս բարեկարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներով: 

«Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդական կենտրոնը հանդիսանա համայնքի երիտասարդների համար նախընտրելի ենթակառուցվածք՝ մի միջավայր, որը կդառնա առօրյայի կազմակերպման ցանկալի վայր մեծ թվով երիտասարդների համար։ Այս համատեքստում կարևորում ենք ոչ միայն անհրաժեշտ բովանդակության ապահովումը, այլև հարմարավետ ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը, և այս առումով իրապես հաճելի է, որ հարակից տարածքների բարեկարգումը գտնվում է ՏԻՄ ուշադրության կենտրոնում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:  

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակում նախարարի տեղակալը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման աշխատանքներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, ինչպես նաև կարևորել է ներառականության ապահովման անհրաժեշտությունը: 

Տեղում քննարկվել են ընթացիկ այլ խնդիրներ, հստակեցվել են շինաշխատանքների և գույքային ապահովման ավարտման ժամկետները:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը