Հռոմի պապը Սիրիայում կրոնների միջև փոխադարձ հարգանքի կոչ է արել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ամենշաբաթյա հրապարակային ունկնդրության ժամանակ աղոթել է, որ Սիրիայում մարդիկ ապրեն խաղաղության և անվտանգության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

«Ես աղոթում եմ, որ սիրիացի ժողովուրդն ապրի խաղաղության և անվտանգության մեջ իր սիրելի հողում, և որ տարբեր կրոնները միասին քայլեն բարեկամությամբ և փոխադարձ հարգանքով՝ հանուն այդ ազգի բարօրության, որը տուժել է այսքան տարիների պատերազմից», - ասել է նա:

«Ես հուսով եմ, որ կգտնվի քաղաքական լուծում, որն առանց հետագա հակամարտությունների և պառակտումների ամենայն պատասխանատվությամբ կնպաստի երկրի կայունությանը և միասնությանը», - հավելել է Հռոմի պապը։

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։  

Իրան

Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է Սիրիայում իշխանության տապալման մեջ

Հայերեն Русский

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը