Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարն ինքնասպանության փորձ է արել կալանավայրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյուն, որն այժմ ձերբակալված է երկրում ռազմական դրություն հայտարարելու գործում իր դերակատարման համար, ինքնասպանության փորձ է կատարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Ըստ երկրի Արդարադատության նախարարության՝ այժմ նա գտնվում է կայուն վիճակում։

Կիմ Յոն Հյունին գտել են այն ժամանակ, երբ նա փորձել է կախվել հագուստից պատրաստված պարանի միջոցով՝ Սեուլի ուղղիչ գաղութներից մեկի լոգարանում։

Կիմ Յոն Հյունը պաշտոնապես ձերբակալվել է դեկտեմբերի 11-ին: Նա մեղադրվում է ապստամբություն կազմակերպելու և անկարգություններ հրահրելու գործում նախագահ Յուն Սոկ Յոլին օգնելու համար:

Ըստ հարավկորեական օրենսդրության՝ ապստամբություն կազմակերպելու մասնակիցներին սպառնում է մահապատիժ, ցմահ ազատազրկում կամ առնվազն հինգ տարվա ազատազրկում։

Ինքը՝ Հարավային Կորեայի նախագահը, ապստամբություն կազմակերպելու գործով կասկածյալ է ճանաչվել, նրան արգելված է հեռանալ երկրից։

Աշխարհ

Հարավային Կորեայի խորհրդարանը բանաձև է ընդունել նախագահին ձերբակալելու պահանջով

Հարավկորեական օրենսդրության համաձայն՝ պաշտոնավարման ընթացքում պետության ղեկավարն անձեռնմխելիություն ունի քրեական հետապնդումից, բացառությամբ ապստամբության մեղադրանքի: 

Yonhap-ը նաև հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին ոստիկանությունը խուզարկություններ է կատարել նախագահի գրասենյակում և ոստիկանության կենտրոնական վարչությունում՝ Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետաքննության շրջանակներում: 

Յուն Սոկ Յոլն անակնկալ կերպով արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Հարավկորեական ընդդիմությունը նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսել, սակայն Յուն Սոկ Յոլին հաջողվեց խուսափել իմփիչմենթից, քանի որ իշխող «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան