Երևան

Երևանում վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ավարտական փուլում է

1 րոպեի ընթերցում

Երևանում վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ավարտական փուլում է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ, որից 460-ն արդեն տեղադրված է: «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:

Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է փոխարինվել նորերով։

Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում