Սպորտ

Դին Լիժենը հավասարեցնում է հաշիվը չեմպիոնական մրցախաղում

1 րոպեի ընթերցում

Դին Լիժենը հավասարեցնում է հաշիվը չեմպիոնական մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում կրկին հավասարություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի 12-րդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուի նկատմամբ:

Այժմ չեմպիոնական մրցախաղում կրկին հավասարություն է`6-ական միավոր:

Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է Հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա աշխարհամասի երկու ներկայացուցիչ:  

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում