Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ռուսական լիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների շարքում է

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը ռուսական լիգայի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների շարքում է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Opta-ն կազմել է Պրեմիեր լիգայի լավագույնների 10-յակը, որտեղ ընդգրկվել են Էսեկիել Բարկոն («Սպարտակ»), Մանֆրեդ Ուգալդեն, Մաքսիմ Օսիպենկոն, Ալեքսեյ Բատրակովը («Լոկոմոտիվ»), Դուգլաս Սանթոսը («Զենիթ»), Կլաուդինյոն («Զենիթ»), Իվան Օբլյակովը (ԲԿՄԱ), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), Իգոր Դիվեևը (ԲԿՄԱ), Ստեֆան Լոնչարը («Ակրոն»): 

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության աշնանային հատվածից հետո «Կրասնոդար»-ը և «Զենիթ»-ն ունեն հավասար` 39-ական միավոր: Մրցաշրջանի երկրորդ հատվածը կմեկնարկի 2025 թվականի մարտին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում