Քաղաքականություն

Բաշար ալ-Ասադը բանակցությունների արդյունքում որոշել է թողնել նախագահի պաշտոնը. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Բաշար ալ-Ասադը բանակցությունների արդյունքում որոշել է թողնել նախագահի պաշտոնը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրի տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում  որոշել է լքել նախագահական պաշտոնը և երկիրը՝ հանձնարարելով իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգությամբ է հայտնել Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին։ 

«Միևնույն ժամանակ, կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով: Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ»,- մասնավորապես նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Կոչ է արվել հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցություն է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունած 2254 բանաձևի վրա հիմնված ներառական քաղաքական գործընթացի ստեղծմանն ուղղված ջանքերին:

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ  այդ մոտեցումները հաշվի կառնվեն ՄԱԿ-ի և բոլոր շահագրգիռ խաղացողների կողմից, այդ թվում՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հելմեթ Պեդերսենի նախաձեռնության իրականացման համատեքստում՝ հրատապ կերպով կազմակերպելու միջսիրիական ներառական բանակցություններ Ժնևում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում