Քաղաքականություն

ԿԸՀ-ն բաշխել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնները

2 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն բաշխել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ 

Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ և քարտուղար,
  • «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 27-ական նախագահ և քարտուղար,
  • «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 6-ական նախագահ և քարտուղար։

Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար  Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մարտի 10-12-ը մինչև ժամը 18.00-ն: ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում