Սփյուռք

Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում

1 րոպեի ընթերցում

Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում գործող հայկական «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը տեղի հայ համայնքին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և մնալ բնակարաններում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած հայտարարության մեջ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված ներկա  իրավիճակը՝ նաև  հորդորել է Դամասկոսի հայությանը զուսպ մնալ արտահայտությունների մեջ և խուճապի չմատնվել:

«Հույսով և հավատքով հնարավոր կլինի հաղթահարել այս շրջանը: «Ահարոնյան» կենտրոնի վարչությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում բոլորին»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Ազգային կենտրոնը նաև մի խումբ համապատասխան անձանց հեռախոսահամարներ  է հրապարակել՝ անհրաժեշտության կամ անապահով իրավիճակում հայտնվելու դեպքերում, ինչպես նաև տեղեկություններ կամ նորություններ փոխանցելու համար կապվելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում