Կրթություն

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո

1 րոպեի ընթերցում

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո

ԾԱՂԿԱՁՈՐ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը`նշելով, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ:

«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում