Մշակույթ

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի աշխատանքները ցուցադրվում են Ֆրանսիայում

1 րոպեի ընթերցում

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանի աշխատանքները ցուցադրվում են Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով ցուցահանդեսների ծրագրով Ֆրանսիայում է գյումրեցի արվեստագետ Արտակ Թադևոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թադևոսյանն այնտեղ ներկայացնում է իր յուրահատուկ աշխատանքները, որոնց հիմքում պարկուճներն են: Մահաբեր զենքերի մնացորդները նրա ձեռքերում փոխում են իրենց էներգիան և ծառայում գեղեցիկին՝ զարդերի և քանդակների տեսքով: Արտակ Թադևոսյանն իր ստեղծագործություններով խաղաղության կոչ է հղում համայն մարդկությանը:

Միջազգային ձևաչափում առաջին անգամ ցուցադրվում են արվեստագետի ինը կտոր քանդակ, որոնք ներկայացվում են «Զսպենք չարության պարկուճը» խորագրի ներքո: Որքան էլ մոդեռն ու ժամանակակից են զարդերը, զարդերին նայելիս առաջինն աչքի է ընկնում հայկականությունը, ինչը, իհարկե, իր տեղն ունի հայ արվեստն ու հայկականը միջազգային հարթակներում առավել ճանաչելի դարձնելու գործում:

«Մշակութային այս երկխոսությունը համաշխարհային ագրեսիան արվեստով զսպելու լավագույն ձևերից է», -նշում է Արտակ Թադևոսյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում