Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը արհեստական բանականության և կրիպտոարժույթների քաղաքականության պատասխանատու է նշանակել Դեյվիդ Սաքսին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը արհեստական բանականության և կրիպտոարժույթների քաղաքականության պատասխանատու է նշանակել Դեյվիդ Սաքսին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմում արհեստական բանականության և կրիպտոարժույթների քաղաքականության պատասխանատու է նշանակել Սիլիկոնային հովտի ներդրող և PayPal-ի հիմնադիր թիմի անդամ Դեյվիդ Սաքսին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Սաքսը եղել է Դոնալդ Թրամփի ամենաակտիվ աջակիցներից Սիլիկոնային հովտում, որտեղ սովորաբար աջակցում են դեմոկրատներին։ Այս տարվա հունիսին Սաքսը Սան Ֆրանցիսկոյում կազմակերպել է միջոցառում՝ Թրամփի քարոզարշավի համար ֆինանսական աջակցություն հավաքելու նպատակով, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում