Օգնեն Չանչարևիչը վիրահատության է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը վիրահատության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օգնեն Չանչարևիչը դեկտեմբերի 6-ին ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։ Վիրահատությունն անցել է լավ:

Չանչարևիչը վնասվածք էր ստացել Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արարատ-Արմենիա»-ի դեմ վերջին խաղում:

Օգնեն Չանչարևիչը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահն է 2023 թվականից և ընտրանու կազմում մասնակցել է 17 հանդիպման:

Հայերեն Русский