Տնտեսություն

Հարկային եկամուտները հոկտեմբերին աճել են 6.9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հարկային եկամուտները հոկտեմբերին աճել են 6.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկային եկամուտները հոկտեմբեր ամսին աճել են 6.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների՝ հոկտեմբեր ամսվա ամփոփագրում:

«Հարկային եկամուտների աճի տեմպը հոկտեմբերին կազմել է 6.9 տոկոս, իսկ պետական բյուջեի ծախսերը աճել են 19.7 տոկոսով»,-ասված է ամփոփագրում:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.0 մլրդ դրամի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում