Սպորտ

Աննա Սարգսյանը հաղթանակ է տոնել «Saint Louis Masters»-ի 4-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Աննա Սարգսյանը հաղթանակ է տոնել «Saint Louis Masters»-ի 4-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են մասնակցել «Saint Louis Masters» միջազգային մրցաշարին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, Աննա Սարգսյանը հաղթանակ է տոնել, իսկ Արման Առաքելյանը պարտվել է:

Այժմ Արամ Հակոբյանն առաջատարին զիջում է կես միավորով:

«Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում